Ստեփանակերտում հիմնադրվել է Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության ընկերություն

08 Սեպտեմբերի 2023, 18:48

Քաղաքականություն

Արցախի մայրաքաղաքում հիմնադրվել է Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության ընկերություն: Կառույցի հիմնական նպատակն է զարգացնել համապարփակ կապերը Լեռնային Ղարաբաղի և Ռուսաստանի միջև։ Ընկերության նախագահ է ընտրվել հասարակական գործիչ Ղարիբ Բաբայանը։

«Մենք նախատեսում ենք ակտիվ կապեր հաստատել Ռուսաստանի մեր հայրենակիցների և արցախցի ընկերների հետ: Դա կլինի հարաբերությունների բոլորովին նոր ձևաչափ՝ հագեցած բովանդակալից և աշխատանքային օրակարգով: Առանց Ռուսաստանի հայ համայնքի ակտիվ մասնակցության՝ մենք չենք կարողանա լուծել բազմաթիվ արդիական հարցեր և արցախա-ռուսական ամուր կապեր կառուցել»,- ասել է Բաբայանը։

Հիմա եթերում