Ստեփանակերտում կայացել է ծանրամարտի Արցախի առաջնությունը

20 Հուլիսի 2023, 23:00

Սպորտ

Այսօր Ստեփանակերտի համար 7 դպրոցի մարզադահլիճում անց է կացվել Արցախի ծանրամարտի առաջնություն։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանն ասել է, որ առաջնությանը մասնակցել են Ստեփանակերտի և Մարտունու շրջանի թիմերի 20 մարզիկներ։

«Առաջնությունն ընթանում է յոթ քաշային կարգում՝ «հրում» և «պոկում» վարժությամբ։ Ստեղծված իրավիճահով պայմանավորված՝ մրցապայքարը չի ընթանում այնպես, ինչպես նախկինում էր, որովհետև Արցախում կազմակերպված առաջնությունների մասնակիցների թիվը հասնում էր 200-ի», — նշել է Շիրինյանը։

Ծանրամարտուհի, 76 կգ քաշային կարգում 2022 թվականին ՀՀ չեմպիոնի տիտղոսը նվաճած Էլինա Նազարյանը նշել է, որ մեծ սիրով է մասնակցում առաջնությանը՝ հերթական անգամ փորձելու իր ուժերը։

Հաղթողները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով։