Ստեփանակերտում կրկին կրակոցներ են հնչում. Արցախի ՆԳՆ

21 Սեպտեմբերի 2023, 12:21

Քաղաքականություն

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:

Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

«Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք»,- նշված է Արցախի ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։