Ստեփանակերտում մի քանի հարյուր ցուցարարներ պահանջում էին Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարար
15 Մայիսի 2023, 18:01
Պաշտպանության բանակի նախկին ղեկավար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանրահավաք է հրավիրել` «Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» կարգախոսով։
Ցուցարարները պահանջում էին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Բաբայանին նշանակի պետնախարար։
Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ կոչ անելով դադարեցնել հանրահավաքները և անցնել քաղաքական խորհրդակցությունների, քանի որ հանրապետության առջև ծառացած խնդիրները կարող են լուծվել միայն միասնականությամբ։
Բաբայանն իր հերթին ասաց, որ իրենց կողմից հնչեցված պահանջը պետք է ճիշտ ձևակերպվի և ներկայացվի նախագահին։
«Մենք երկու ժամ ժամանակ ենք տալիս, մերժման դեպքում կորոշենք հետագա քայլերը»,- ասաց նա։