Ստեփանակերտում «Ռուսական խոսքի օրեր» խորագրով գրական միջոցառում է կազմակերպվել

06 Հունիսի 2023, 18:22

Կրթություն

Այսօր՝ հունիսի 6-ին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է միջոցառում՝ «Ռուսական խոսքի օրեր» խորագրով։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակում Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոցում մայրաքաղաքի կրթօջախների 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների միջև ասմունքի մրցույթ է կայացել։ Դպրոցականները ներկայացրել են բանաստեղծություններ, կատարել տարբեր ստեղծագործություններից հատվածներ։

Нет описания.

Нет описания.

Нет описания.
Нет описания.
Нет описания.