Ստեփանակերտում սեղանի թենիսի առաջնություն է կազմակերպվել

17 Սեպտեմբերի 2023, 13:59

Սպորտ

Ստեփանակերտում կազմակերպվել է սեղանի թենիսի առաջնություն` նվիրված Արցախի Հանրապետության անկախության 32-ամյակին: Մրցույթին մասնակցել են Ստեփանակերտի կամավոր մարզական ֆիզկուլտուրայի կենտրոնի և սպորտդպրոցի սաները:

Արցախի Հանրապետության սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Առաքելյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջնությունը կազմակերպվել է և’ տղաների, և’ աղջիկների միջև: Մասնակիցները խաղացել են շրջանաձև եղանակով:

Возможно, это изображение 2 человека
Возможно, это изображение 2 человека