Ստեփանակերտում շարունակվում են ամառային դպրոցի պարապմունքները

27 Հուլիսի 2023, 11:17

Կրթություն

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Արցախի ռուսական համայնքը «Դիալոգ» կազմակերպության աջակցությամբ կազմակերպում է դասընթացներ 6-12 տարեկան երեխաների և դեռահասների համար։ Այս մասին հայտնում է ռուսական համայնքի տելեգրամյան ալիքը։

Երեխաները մասնակցում են մշակութային, կրթական, սպորտային միջոցառումներին, մրցույթներին։

«Այս տարի հայրենակիցները չկարողացան իրենց երեխաներին տանել Ռուսաստան, այս առումով չափազանց կարևոր էր երեխաների համար ակտիվ ժամանց ապահովելը։ Այս դժվարին պահին մեզ համար կարևոր էր նաև մեծահասակ ռուսներին ամառային դպրոցում աշխատանքով ապահովելը»,- ասել է ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը։

Ամառային դպրոցը կավարտվի օգոստոսի վերջին, երեխաները հատուկ ցուցահանդեսով կներկայացնեն իրենց նկարներն ու արհեստները, կստանան նաև հուշանվերներ։