Ստեփանակերտում շախմատի հուշամրցաշար է մեկնարկել

03 Օգոստոսի 2023, 22:40

Սպորտ

Արցախի Հանրապետության Շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է շախմատի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան գոյապայքարի անմահ հերոս Սամվել Սաֆարյանի հիշատակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ասատրյանն ասել է, որ հուշամրցաշարը ֆեդերացիայի կարևոր միջոցառումներից մեկն է, որը ամենամյա բնույթ է կրում։

Մրցաշարի մասնակից Տիգրան Թամրազյանի խոսքով` հինգ տարեկանից սկսած` հետաքրքրված է շախմատով, և այս ընթացքում մասնակցել է բազմաթիվ հուշամրցաշարերի, հանրապետական առաջնությունների ու հաղթանակներ գրանցել։

Нет описания.

«Այս մրցաշարը հնարավորություն է՝ փորձի փոխանակման, բայց նպատակ ունեմ հերթական անգամ հաղթանակ տանել»,- հավելել է Տ. Թամրազյանը։