Ստեփանակերտում տիկին Նաիրան հողից աղ է ստանում
08 Սեպտեմբերի 2023, 18:13
Ոլոռից, ցորենից ու կաղինից այսպես ասած՝ սուրճ, դոշաբից քաղցրավենիք, օճառից լվացքի հեղուկ, այժմ էլ հողից աղ է ստանում արցախցին: Բայց, ինչպե՞ս է հնարավոր հողից աղ ստանալ: Որոշել են օգտագործել ձմռանը ճանապարհները մշակելու համար նախապատրաստված աղի ու ավազի խառնուրդը: Երկար պրոցես է, բայց արդյունքում աղ, ամեն դեպքում, հաջողվում է ստանալ:
Ստեփանակերտի բնակիչ Նաիրա Բաբայանը պատմում է, որ այս պայմաններում օգտագործում է իր ստեղծածը։