«Ստեղծել ենք ֆիլմ, որը կդիտեն երեխաներ և մեծահասակներ՝ նույնիսկ 50 տարի անց». Սարիկ Անդրեասյանը՝ «Պրոստոկվաշինո»-ի մասին

28 Ապրիլի 2025, 22:30

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանն իր թելեգրամյան ալիքում կիսվել է «Պրոստոկվաշինո» ֆիլմի թրեյլերով, որի հիմքում համանուն սովետական մուլտֆիլմն է:

««Պրոստոկվաշինո»-ն մեր կյանքում պատահած մեծ հրաշք էր: Մեծ պատիվ է լինել նման հզոր ժառանգության մի մաս: Սա պատասխանատվություն է մեր ողջ թիմի և ընտանիքի համար: Մենք ստեղծեցինք ֆիլմ, որը, ինչպես և սովետական մուլտֆիլմը, կդիտեն երեխաներ և մեծահասակներ՝ նույնիսկ 50 տարի անց: Այդ ֆիլմն իրականություն դարձնելու համար շնորհակալություն Թինա Կանդելակիին, Յուլիանա Սլաշչյովային և Արկադի Վոդախովին: Խոստանում ենք, որ ֆիլմը հիացմունքի կարժանանա: Իսկ հիմա նայում ենք, կիսվում, վայելում սիրելի հերոսներին և ձայները: Կտեսնվենք կինոյում: Քեռի Ֆյոդոր, մայրիկ, հայրիկ, Մատրոսկին, Շարիկ, Գալչոնոկ և Պեչկին»,-գրել է նա:

Նոր նախագիծը հիմնված է Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդոր, շունն ու կատուն» հեքիաթային պատվածքի վրա: Ֆիլմում իրական դերասանները կհամագործակցեն անիմացիոն հերոսների հետ: Ֆիլմի գործողությունները ծավալվում են ԽՍՀՄ ժամանակներում: Փոստատար Պեչկինի դերը կկատարի Իվան Օխլաբիստինը, իսկ Քեռի Ֆյոդորի դերը՝ Ռոման Պանկովը: Մատրոսկին կատվին կհնչյունավորի Անտոն Տաբակովը, Շարիկին՝ Պավել Դերեվյանկոն: Մնացած դերասանական կազմը դեռ գաղտնի է պահվում:

Հիմա եթերում