Սթիվեն Զաիլյանն արժանացել է Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակին

Փետրվարի 8-ին հայտնի են դարձել Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի (DGA) 2024 թվականի 77-րդ մրցանակաբաշխության հաղթողները։
Փետրվարի 8-ին հայտնի են դարձել 2024 թվականի արդյունքներով Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի (The Directors Guild of America, DGA) 77-րդ մրցանակաբաշխության հաղթողները:
Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակին արժանացել է ամերիկահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և «Film Rites» կինոընկերության հիմնադիր Սթիվեն Զաիլյանը։ Նրա 8 մասից բաղկացած «Ռիփլի» դրաման ճանաչվել է «Լավագույն ռեժիսուրա մինի սերիալում կամ անթոլոգիայում»։
Սթիվեն Զաիլյանը 1994 թվականի «Օսկար» մրցանակի դափնեկիր է «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ 2024 թվականի աշնանը նա ստացել է Էմմի մրցանակ «Ռիփլի» կինոնախագծի համար։