Ստորագրվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը
23 Հունվարի 2026, 15:32
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Հաղորդվում է, որ զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացած բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին: «Փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի թիվ 93-Ա որոշմամբ հավանության արժանացած կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը»,- ասված է հաղորդագրության մեջ: