Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

06 Մարտի 2025, 12:06

Սպորտ

Խորվաթական «Օսիեկ»-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի անցումային փուլի Վրաստանի ընտրանու դեմ հանդիպումներին։ Այս մասին հայտնում են «Օսիեկ» ՖԱ-ից։

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում մարտի 20-ին Երևանում կընդունի Վրաստանի հավաքականին, իսկ մարտի 23-ին կանցկացնի պատասխան խաղը Թբիլիսիում։

Մկրտչյանը ազգային հավաքականի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2024 թվականի հունիսին՝ Ղազախստանի ընտրանու դեմ կայացած ընկերական խաղում։