«Sunrise Stepanakert» փառատոնի ընթացքում տեղի է ունեցել նաև «Խոսք և շարժում» խորագրով վարպետաց դաս
10 Հուլիսի 2023, 21:50
«Sunrise Stepanakert» արվեստի փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել նաև «Խոսք և շարժում» խորագրով վարպետաց դաս:
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանը «Արցախպրես»-ին մանրամասնել է, որ մասնակիցներին նախ ներկայացվել են խոսքի, այնուհետև հանրային խոսքի տարբերություններն ու առանձնահատկությունները:
«Մանրամասնեցինք հանրային գործչի ելույթ ունենալու հմտությունները, որից հետո տեղափոխվեցինք թատերական աշխարհ՝ պարզաբանելով, թե ինչ են իրենցից ներկայացնում խոսքը և շարժումը թատրոնի դերասանի դեպքում»,- ասելէ դերասանուհին:
Տեսական գիտելիքներն ամրապնդելու համար վարպետաց դասի ընթացքում կազմակերպվել են նաև համապատասխան խաղեր, իսկ դասընթացի վերջում տեղի է ունեցել ակտիվ քննարկում:
Դասընթացավարի խոսքով՝ հովհարային անջատումների ընթացքում չեն կարողացել կազմակերպել նաև ծրագրով նախատեսված վարժանքների դիտումներ ու տեքստերի ընթերցումներ:
Ավելի վաղ, Alpha News-ը հայտնել էր, որ շրջափակման պատճառով այս անգամ փառատոնը առաջին անգամ կազմակերպվել է միաժամանակ և՛ Արցախում, և՛ Հայաստանում, քանի որ կազմակերպիչների ու արտիստների մի մասը չի կարողացել գնալ Ստեփանակերտ։