Superbet Rapid & Blitz Poland․ Արոնյանը 3 առաջատարների թվում է

22 Մայիսի 2023, 16:31

Սպորտ

Վարշավայում անցկացվող Superbet Rapid & Blitz Poland մրցաշարի երեք տուրից հետո Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ), ամերիկացի Ուեսլի Սոն եւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան 5-ական միավորով բաժանում են առաջին տեղը։

Լեւոն Արոնյանը պարտության է մատնել Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շեւչենկոյին եւ հոլանդացի Անիշ Գիրիին, ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։

Արագ խաղի 9 տուրից հետո կանցկացվի նաեւ կածակնային խաղի 18 տուր։ Հաղթանակի համար շնորհվում է 2 միավոր, ոչ ոքի արդյունքի համար՝ 1 միավոր։

Superbet Rapid & Blitz Poland-ը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն է։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։