Սվետա Այվազյանը միջազգայնագետների մրցույթի եզրափակչում է

25 Հուլիսի 2024, 19:50

Կրթություն

Հուլիսի 22-25-ը Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ Ա.Ա. Գրոմիկոյի անվան երիտասարդ միջազգայնագետների մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցների համաժողովը:

Ինչպես հայտնում են կազմակերպիչները, այս տարի ռեկորդային թվով հայտեր են ստացվել՝ 500 մասնակից հետխորհրդային տարածքի 10 երկրից: Փորձագիտական ժյուրիի կողմից ընտրվել է ավելի քան 50 մարդ, որոնց թվում է Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ) ուսանող Սվետա Այվազյանը։

Ծրագիրն իրականացվել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։