Սվետլանա Մարտիրոսյանը`«Ջազ-Ռեգիոն» աճի լաբորատորիա» մրցույթի հաղթող

10 Նոյեմբերի 2024, 17:56

Հայեր | Մշակույթ

Վլադիմիրի տարածաշրջանային ֆիլհարմոնիայում «Ջազ-Ռեգիոն» աճի լաբորատորիա» ջազային տաղանդների համառուսաստանյան մրցույթի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի քաղաքների և մարզերի երիտասարդ տաղանդավոր կոլեկտիվների որոնման նոր փուլը։

«Էստրադային երգեցողություն» անվանակարգում 1-ին կարգի մրցանակակիր է դարձել Սվետլանա Մարտիրոսյանը: Մրցութային լսումներին մասնակցել է տարածաշրջանի ավելի քան 30 երիտասարդ երաժիշտ, որոնք սովորում են մշակութային օջախներում, մանկական արվեստի դպրոցներում, երաժշտական քոլեջներում, էստրադային ստուդիաներում։ Մասնակիցները մրցել են «Վոկալիստներ», «Գործիքավորողներ» (դաշնամուր, ֆլեյտա, սաքսոֆոն, հարվածային գործիքներ) և «Կոմբո կոմպոզիցիաներ» անվանակարգերում:

Ծրագիրն իրականացվում է Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի և Վլադիմիրի մարզի մշակույթի նախարարության տեղեկատվական աջակցությամբ: