Սվետլանա Տեր-Մինասովան պարգևատրվել է ՌՀՄ բարձրագույն շքանշանով

04 Հունիսի 2024, 00:21

Հայեր

Ռուսաստանի հայերի միությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Ռուսաստանի հայերի միության բարձրագույն՝ «Ոսկե խաչ» շքանշանով պարգևատրվել է Մոսկվայի պետական համալսարանի օտար լեզուների և տարածաշրջանագիտության ֆակուլտետի նախագահ, Մոսկվայի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Սվետլանա Գրիգորի Տեր-Մինասովան: Շքանշանը հանձնել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:

ՌՀՄ բարձրագույն պարգևը Տեր-Մինասովային շնորհվել է 2023 թվականի օգոստոսին՝ ի պատիվ նրա 85-ամյա հոբելյանի։

Սվետլանա Գրիգորի Տեր-Մինասովան Բիրմինգհեմի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է, Նյու Յորք նահանգի համալսարանի գրականության պատվավոր դոկտոր, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պատվավոր պրոֆեսոր:

Իր երկարամյա բեղմնավոր գիտական գործունեության ընթացքում Սվետլանա Տեր-Մինասովան դարձել է բազմաթիվ հայրենական և արտասահմանյան մրցանակների դափնեկիր: Վերջերս նա նաև արժանացել է Մոսկվայի պետական համալսարանի բարձրագույն պարգևին՝ «Մոսկվայի պետական համալսարանի աստղերին»։