Սյունիքի մարզում բնակելի տուն է վնասվել ադրբեջանական կրակոցների հետևանքով

23 Ապրիլի 2025, 23:50

Քաղաքականություն

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Տուժածներ չկան, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։