Սյունիքում ադրբեջանական զինուժի կրակոցները եղել են Հայաստանի օկուպացված տարածքներից. «Поствойна»

06 Օգոստոսի 2025, 15:35

Քաղաքականություն

Սյունիքում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծությունն իրականացվել է Հայաստանի գրավյալ տարածքներից: Այս մասին գրել է «Поствойна» տելեգրամյան ալիքը:

էքսկավատորը, որի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել, գտնվել է Վերիշեն գյուղից 4,5 կմ և խորհրդային սահմանից մոտ 3 կմ հեռավորության վրա՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքների անմիջական հարևանությամբ՝ Սև լճի և Իշխանասարի մոտ:

Տելեգրամյան ալիքի հեղինակի հաշվարկներով՝ հակառակորդն այնտեղ գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 16,3 քառ.կմ (գոտին նշված է կարմիրով)։ Հայաստանի տարածքում Ադրբեջանի ԶՈւ դիրքերից (դրանցից մեկը՝ ավելի քան 3 կմ դեպի Հայաստանի խորքը) մինչև հրետակոծության վայրի հեռավորությունը մոտ 500-600 մետր է։

Հիմա եթերում