Սյունիքը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան
09 Օգոստոսի 2025, 08:52
Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող։ Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ ՀՀ-ի մաս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ստորագրված հռչակագրով այդ հարցը փակվեց ընդհանրապես այնքանով, որ մենք երկկողմանի ստորագրեցինք, որ մենք միմյանցից տարածքային նկրտումներ չենք ունենալու։
Երկրորդ՝ Իրանի նկատմամբ այս նախագծում որևէ ուժային, ռազմական կոմպոնենտ չկա և դրա մասին խոսք լինել չի կարող, պետք չի ստեղծել խոսություներ, որոնք չկան»,-ասել է Փաշինյանը։