System Of A Down-ի բասիստ Շավո Օդաջյանը ելույթ կունենա MLS-ի Հայկական ժառանգության երեկոյին
«Լոս Անջելես» ֆուտբոլային ակումբը «MLS»-ի շրջանակներում կայանալիք «Սենթ Լուիսի» հետ վաղվա խաղին կանցկացնի «Հայկական ժառանգության երեկո» (Armenian Heritage Night):
Ակումբը System Of A Down-ի բասիստ Շավո Օդաջյանին հրավիրել է մասնակցելու այս միջոցառմանը, որը պարբերաբար անցկացվում է MLS-ի, NHL-ի, NBA-ի և MLB-ի տարբեր ակումբների կողմից:
Հիշեցնենք, որ «Լոս Անջելես» ֆուտբոլային ակումբի նախագահ և գլխավոր տնօրեն Ջոն Թորինգթոնը հայկական արմատներ ունի: