Ալբինա Հայրապետյանը՝ սոցիալական գովազդի մրցույթի մրցանակակիր

12 Հոկտեմբերի 2024, 13:15

Կրթություն

Տագանրոգում ամփոփվել են «Մաքուր ձեռքեր» խորագրով սոցիալական գովազդի մրցույթի արդյունքները, որն ուղղված է կոռուպցիոն վարքագծի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորմանը:

Մրցույթին մասնակցել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտներ, ինչպես նաև Տագանրոգ քաղաքի բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ։

«Կոռուպցիայի հակազդման թեմայով լավագույն պաստառ» անվանակարգում Ա. Պ. Չեխովի անվան Տագանրոգի ինստիտուտի ուսանողուհի Ալբինա Հայրապետյանը զբաղեցրել է երկրորդ տեղը: