Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին

Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին՝ ահազանգելով Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին:

Պահանջել է հրատապ արձագանքել, կիրառել պատժամիջոցներ, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ավելի վաղ տեղեկացրել էր ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժի մասին, սակայն միջազգային կառույցները, չնայած իրենց բոլոր մտահոգություններին, չկիրառեցին գործնական քայլեր՝ կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիան, որի հետևանքով արդեն ունենք 4 վիրավոր։