Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ է կատարվել

08 Հունվարի 2026, 21:09

Քաղաքականություն

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ է կատարվել, որին հաջորդել է ժամերգություն։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է` կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեի (ներկայում՝ Արամայիս Թախմազյան) մատուցած «պատարագից» հետո եկեղեցին պետք է մաքրվի։

Հունվարի 6-ին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները թույլ չտվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանային՝ տեր Հայկ Քոչարյանին, մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել՝ պնդելով, որ ծեսը պետք է անի իրենց քահանան (կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեին։ Տեղում էին նաև մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։

Հիմա եթերում