Թալինում Փաշինյանի աջակիցները և համայնքապետը թույլ չեն տալիս քահանային եկեղեցի մտնել

06 Հունվարի 2026, 10:58

Քաղաքականություն

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լարված իրավիճակ է։ Նիկոլ Փաշինյանի աջակիցները` համայնքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս Արագածոտնի թեմի քահանաներին մուտք գործել եկեղեցի։

Տավրոս Սափեյանը հայտարարել է՝ թույլ չեն տալու, որ տեր Հայկը ոտք դնի եկեղեցի, քանի որ Սուրբ ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել կարգալույծ հռչակված քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե)։

Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Հայկ քահանա Քոչարյանին անգամ թույլ չեն տալիս մուտք գործել եկեղեցի աղոթք ասելու։ Թեմի հոգևորականները եկեղեցու մուտքի մոտ «Հայր մերն» ասացին։

Նշենք, որ տեղում են մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։