Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմի ասիական պրեմիերան՝ Հարավային Կորեայում
27 Սեպտեմբերի 2025, 21:50
Հայ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմի ասիական պրեմիերան կայացել է «Busan International Film Festival»-ի շրջանակներում։
BIFF-ի շրջանակներում Ստեփանյանը հարցազրույց է տվել կորեական հայտնի «Cine21»-ին, ինչպես նաև մասնակցել է նստաշրջանի, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրների կին ռեժիսորներ կիսվել են ստեղծագործության մասին իրենց մտքերով։
Ասիայի խոշորագույն «Busan International Film Festival» կինոփառատոնն անցկացվել է սեպտեմբերի 17-ից 26-ը։
Ֆիլմը պատմում է ֆրանսուհի Սելինի մասին, որը հայազգի ամուսնու ողբերգական մահից հետո ժամանում է Հայաստանգտնելու նրա ծննդյան վկայականը: Սակայն վկայականի փոխարեն Սելինը բացահայտում է ամուսնու անցյալը, ինչպես նաև իրեն անհայտ մի երկիր: Այսպիսով ֆրանսուհու աչքերով հանդիսատեսը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ՝ Գյումրիից մինչև Արցախ: Ճանապարհորդությունը նաև դառնում է հերոսուհու ինքնաճանաչողության ուղին։