Թամարա Ստեփանյանի ֆիլմն ընդգրկվել է GIFF կինոփառատոնի ծրագրում
27 Հուլիսի 2025, 16:30
Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Գուանախուատոյի հեղինակավոր միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում, որն անցկացվում է հուլիսի 25-ից օգոստոսի 3-ը Մեքսիկայի Սան Միգել դե Ալյենդե և Գուանախուատո քաղաքներում:
Նկարը ներկայացնում է անձնական, բայց միաժամանակ ընդհանուր ճանապարհորդություն դեպի հայկական կինեմատոգրաֆիայի խորքերը։ Իր ստեղծագործական ուղու, հանգուցյալ հոր դերասանական կարիերայի և արվեստի նկատմամբ իր սեփական հիշողությունների միջոցով ռեժիսորը խոսում է Հայաստանի մշակութային ժառանգության մասին։