Տամբովի հայ համայնքը մարդասիրական օգնություն է տրամադրել Կուրսկից տեղահանվածներին

17 Օգոստոսի 2024, 14:27

Քաղաքականություն

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդի հանձնարարությամբ՝ Տամբովի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հավատացյալները մարդասիրական օգնության նպատակով հավաք են կազմակերպել Կուրսկի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով տեղահանվածների համար:

Վիգեն քահանա Մանուկյանի խոսքով՝ կարճ ժամանակում հայերը հավաքել են ավելի քան երկու տոննա մարդասիրական օգնություն՝ ջուր, ծածկոցներ, վերմակներ, պահածոներ։

Մարդասիրական օգնությունը փոխանցվել է Համառուսաստանյան ազգային ճակատի կամավորներին։