Տամբովի մարզի դպրոցականները ներկայացրել են Անաստասիա Ղարիբյանի հեղինակային հագուստի հավաքածուն
27 Դեկտեմբերի 2023, 20:44
Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ)-ում դեկտեմբերի 24-ին կայացած «Ռոսիա» ցուցահանդեսում իրենց նվաճումները ներկայացրել են Տամբովի մարզի մունիցիպալ շրջանները:
Ինչպես հայտնում է gazetapichaevo.ru-ն Սամպուրի շրջանի դպրոցականները ներկայացրել են Անաստասիա Ղարիբյանի հեղինակային հագուստի հավաքածուն:
Աղջիկների ներկայացրած տարազներում միահյուսված են ժամանակակից երիտասարդական մոտիվներն ու հին ասեղնագործությունը։ Նման զարդանախշով 19-րդ դարում զարդարել են մանկական հագուստը։
«Տամբովի երկրամաս՝ տաղանդների երկիր» տարածաշրջանային բազմաժանր փառատոնում այս տարի Անաստասիա Ղարիբյանի հավաքածուն արդեն գրավել է առաջին տեղը: