Տամբովի քաղաքապետն այցելել է Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի

26 Հուլիսի 2024, 08:00

Քաղաքականություն

Տամբովի քաղաքապետ Մաքսիմ Կոսենկովը պաշտոնական այցով եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցում: Քաղաքի ղեկավարին դիմավորել և ողջունել են եկեղեցու վանահայր Վիգեն քահանա Մանուկյանը, Ռուսաստանի հայերի միության Տամբովի շրջանային բաժանմունքի նախագահ Հովիկ Մարտիրոսյանը, միության նախկին նախագահ Համլետ Մովսիսյանը, Տամբովի շրջանային Դումայի պատգամավոր Անատոլի Պլուտանովը և համայնքի այլ անդամներ:

Տեր Վիգենը ներկայացրել է հայ եկեղեցու և համայնքի պատմությունն ու գործունեությունը: Հյուրերն այցելել են Յուրի Պլետնյովի՝ հայկական հնագույն տաճարներին նվիրված նկարների ցուցահանդես, այցելել «Հայորդյաց տան» հոգևոր-լուսավորչական կենտրոնի նոր շենքի շինհրապարակ, խաչքարերի ծառուղի, ինչպես նաև եկեղեցուն կից կառուցված այգի:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ