Տամբովում կառուցվում է «Հայորդյաց տուն» հոգևոր և կրթական կենտրոն

23 Հունիսի 2023, 14:51

Կրթություն

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ Տամբովի Սուրբ Աստվածածին եկեղեցում սկսվել է «Հայորդյաց տուն» հոգևոր և կրթական կենտրոնի շինարարությունը։

Ուսումնական հաստատությունը կառուցվում է Տամբովի և հարակից քաղաքների հայերի ջանքերով։

Երկհարկանի շենքը երեսապատվելու է Հայաստանից բերված կարմիր տուֆով։
«Հայորդյաց տուն» ԴԺՀ-ն կունենա բազմաթիվ դասարաններ կիրակնօրյա դպրոցի և արվեստի շրջանակների համար, ինչպես նաև դահլիճ՝ 150 նստատեղով:

Հոգեւոր հովիվ Վիգեն քահանա Մանուկյանի խոսքով՝ Հայ կրթական կենտրոնը ծառայելու է մատաղ սերնդի հոգեւոր դաստիարակությանը, ազգային արժեքների պահպանմանն ու հանրահռչակմանը։