«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին այս տարի միացել է 116 թանգարան
19 Մայիսի 2023, 09:20
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ թանգարանային օրվա միջոցառումները վերածվել են մշակութային տոնի, որի վառ վկայությունն են տարեցտարի ավելացող թանգարանային այցելուները, հայտնում են նախարարությունից․
«2022 թվականին ծրագրի շրջանակում 2 օրերի ընթացքում թանգարաններն ունեցել ավելի քան 125.000 այցելու: Առհասարակ, 2022 թվականն ուղենիշային էր թանգարանների ոլորտի համար: Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, կազմակերպվել են միջոցառումներ, գրանցվել է աննախադեպ այցելություն նախորդ տարիների համեմատ:
2022 թվականին նախարարության ենթակայության թանգարաններ է այցելել շուրջ 1 մլն 78.000 այցելու, թանգարանային ֆոնդը համալրվել է շուրջ 17 000 թանգարանային առարկայով, իրականացվել են 225 ժամանակավոր ցուցահանդես, 2713 գիտակրթական ծրագրեր և 658 միջոցառում, որոնցում ներգրավված են եղել տարբեր տարիքային, սոցիալական, այդ թվում՝ խոցելի խմբերի ներկայացուցիչներ:
Նրանք հնարավորություն են ունեցել ոչ ֆորմալ կրթությամբ ստանալու արվեստաբանական և ժողովրդական արհեստների գիտելիքներ ու հմտություններ»:
Մամուլի ասուլիսից հետո թանգարանների մի շարք աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով, պատվոգրով, շնորհակալագրով:
Ասուլիսի ընթացքում փոխնախարարն անդրադարձել է թանգարանի ոլորտում իրականացվող բարեփոխումներին: