Հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի աշխատանքները կներկայացվեն «Տապան» թանգարանում
15 Ապրիլի 2024, 16:14
Հայ անվանի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն իր՝ մոսկովյան «Ֆրանգուլյան» պատկերասրահում ընդունել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։
Հանդիպման ընթացքում համագործակցության և համատեղ նոր նախագծերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Մայիսին «Տապան» թանգարանում կներկայացվեն քանդակագործ Ֆրանգուլյանի քանդակներն ու գրաֆիկական աշխատանքները։