Տաքսիստների ակցիան՝ կառավարության շենքի դիմաց

24 Փետրվարի 2026, 11:40

Հայեր

Օնլայն տաքսու վարորդներն իրենց դժգոհություններով լի նամակ-առաջարկ են փոխանցել Կառավարությանը։

Նրանք օրերս Բրազիլիայի հրապարակում իրականացրել էին ստորագրահավաք՝ հետևյալ պահանջ-բողոքով․

«Օնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժ օգնություն ստանալու։ Պահանջները հետևյալն են.

Ոլորտը կառավարելի դարձնել և մեր վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել
Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել՝ պահանջելով 22-31%ից իջեցում 10 % չափով (22-31% ներառված են նաև հարկերը)
Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում դառնան Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ
Պետությունը պարտավո՛ր է կանգնել աշխատող և հարկ վճարող մեր քաղաքացու կողքը, պետությունը պարտավո՛ր է պաշտպանել մեր ցանկացած քաղաքացու ոտնահարված իրավունքը.․.»։