Տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում. Աբդոլլահիան
22 Դեկտեմբերի 2023, 18:29
Խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքը դրական է. այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում:
Այս համատեքստում նա մատնանշել է որոշ օտարերկրյա կողմերի միջամտության բացասական հետևանքները տարածաշրջանում և հայտարարել, որ տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում, գրում է Mehr գործակալությունը։
Լավրովն իր հերթին անդրադարձել է վերջերս Թեհրանում կայացած 3+3 ձևաչափով հանդիպմանը՝ ընդգծելով փոխկապակցված երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ աջակցելու Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության համաձայնության հասնելու համար։
ՌԴ ԱԳ նախարարը նաև ողջունել է Իրանի կարևոր և կառուցողական դերը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն աջակցելու գործում։