Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը. ԱՄՆ պետքարտուղարություն
16 Հունիսի 2023, 13:00
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ, թե Վաշինգտոնն իբր ճնշում է գործադրում Լեռնային Ղարաբաղի հայության վրա՝ ստիպելով վերջիներիս ԱՄՆ միջնորդությամբ բանակցել Ադրբեջանի հետ՝ երրորդ երկրում:
«Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ունի ապատեղեկատվություն տարածելու [մեծ] պատմություն։ Հետևողականորեն պնդել ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»,- նշված է պետքարտուղարության արձագանքում: