Տարակուսանք առաջացնող․ Արցախի ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄն պետդեպի հայտարարությանը

31 Մայիսի 2023, 21:05

Կարծիք

Արցախի արտաքին գործերի նախարարությունը խորը հիասթափություն և տարակուսանք առաջացնող է որակել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի՝ մայիսի 30-ի հայտարարությունը․

«Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ»,- կարդում ենք հայտարարության տեքստում։

Հիմա եթերում