«Տառերի ճախրանքը»․ մետաքսե հայկական թռչնատառեր՝ լիբանանահայ նկարչուհու վրձնով

06 Հունիսի 2023, 11:47

Հայեր | Մշակույթ

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Բատիկայի տեխնիկայով՝ մետաքսի վրա ստեղծված հայկական թռչնատառերի կտավների ցուցադրություն է բացվել Գյումրիում։ Հեղինակը լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանն է։ Նկարչուհու աշխատանքներում մեկտեղված է մանրանկարչությունն ու զարդարվեստը։

Թռչունների պատկերներով գրության ձևը հանդիպում է միջնադարյան  հայկական ձեռագրերում: Այս կերպ էին սկսվում պատմիչների ընթերցվածքները: Հայկական ձեռագրերում իմաստային նշանակությունից բացի, յուրօրինակ գրության այս ձևը արտահայտում էր գրչի կամ ծաղկողի, դպրոցի կամ ժամանակի գեղարվեստական ճաշակը, այն սերտ հարաբերության մեջ էր էջի մյուս բաղադրիչների հետ:

Ժամանակի ընթացքում թռչնագիրը դարձավ արվեստի ուղղություն, նկարիչներն ու արվեստագետներն այն դուրս բերեցին մագաղաթների էջերից։ Թռչնագիրը դարձել է հայկական մշակույթի մի քանի ճյուղերը համակցող, որտեղ առաջնայինը հայկականությունն ու ազգայինն է:

Արմենուհի Սաղդասարյանը թռչնատառերը պատկերում է մետաքսի վրա: Յուրօրինակ այս տեխնիկան  կոչվում է բատիկա: Մետաքսե  նկարներում վերարտադրում է թռչնատառերն ու դրանք համադրում գունային ներդաշնակությամբ:

Հիմա եթերում