Տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում․ Մխիթարյանի գործակալը՝ ֆուտբոլիստի մասին

07 Հոկտեմբերի 2023, 18:25

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապացուցում է, որ ապրելակերպն ու պրոֆեսիոնալիզմը միայն երկարացնում են մարզական կարիերան: «Sportitalia» պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտան։

«Նա անում է այն, ինչ պետք է անի։ Տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում։ Նրա խաղը տպավորիչ է։ Նա շարունակում է զարգանալ, թեև 34 տարեկան է»,– պարբերականի հետ զրույցում ասել է գործակալը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ռոմայից» «Ինտեր» է տեղափոխվել նախորդ տարվա հուլիսին: