Տարոն Աճեմօղլուն՝ միջազգային ֆորումի խոսնակ
18 Սեպտեմբերի 2024, 16:55
Մոսկվայում մեկնարկել է «Ամպոտ քաղաքներ» միջազգային երկօրյա համաժողովը, որին սպասվում է ավելի քան 5000 մասնակից և 300 խոսնակ աշխարհի տարբեր երկրներից:
Համաժողովը Մոսկվայում կհավաքի աշխարհի ամենահարգված տնտեսագետներին և գործարարներին: Նրանք կքննարկեն ժամանակակից քաղաքների զարգացման միտումները, ձեռնարկությունների ռոբոտացումը, ապագայի տրանսպորտը և արհեստական ինտելեկտի ներդրման մեթոդները:
Բանախոսների թվում է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն:
Նշվում է, որ Մոսկվան կներկայացնի իր առաջադեմ լուծումները տեխնոլոգիաների ոլորտում և աջակցման ծրագրերը նորարարական բիզնեսին։ Համաժողովի շրջանակներում կանդրադառնան նաև բնապահպանական խնդիրներին:ա