Տարոն Մալաքյան. «System of a Down»-ի լեգենդար կիթառահարը

18 Հուլիսի 2024, 22:55

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր ռոք երաժիշտ, կիթառահար, վոկալիստ, երգահան և ամերիկյան System of a Down ռոք խմբի թմբկահար Տարոն Մալաքյանի ծննդյան օրն է։

Ծնվել է 1975 թվականի հուլիսի 18-ին Հոլիվուդում։ Հայրը՝ Վարդան Մալաքյանը, նկարիչ և պարուսույց է, իսկ մայրը՝ Զեփյուռ Մալաքյանը քանդակագործ։

Դեռ երեխա ժամանակ Տարոնը սկսել է լսել ծանր ռոք։ Արդեն 11 տարեկանում նա առաջին անգամ իր ձեռքն է վերցրել կիթառը։ Տարոնի վրա լուրջ ազդել են ոչ միայն Ջոն Լենոնի ստեղծագործությունները, այլև սիրում էր լսել Slayer, Venom, Metallica, Pantera, The Beatles և այլ ռոք խմբերին։

Նրա միանալը System of a Down խմբին նույնպես բավականին հետաքրքիր է եղել։ Մալաքյանը ծանոթացել է Սերժ Թանկյանի հետ 1993 թվականին, իսկ ավելի ուշ՝ Շավո Օդաջյանի հետ։ Բաս կիթառահար Դեյվ Հակոբյանի և թմբկահար Դոմինգո Լարենոյի հետ նրանք հիմնել են Soil խումբը։ Շավո Օդաջյանն այնուհետև դարձել է նրանց մենեջերը և բաս կիթառահարը: Soil-ը փլուզվեց, իսկ Մալաքյանը, Թանկյանն ու Օդաջյանը ստեղծեցին նոր խումբ՝ System of a Down:

Խմբի անունը գալիս է Տարոնի բանաստեղծությունից: Այն կոչվում էր «Victims of a Down», բայց Օդաջյանն առաջարկել «victims»-ը փոխարինել «system»-ով: Այնուհետև նրանց է միացել հարվածային թմբկահար Էնդի Խաչատրյանը, որին ավելի ուշ փոխարինել է Ջոն Դոլմայանը։

Տարոն Մալաքյանը նաև System of a Down ալբոմների պրոդյուսերն էր Ռիկ Ռուբինի հետ։ Խումբը ձայնագրել է 5 ալբոմ։

Հիմա եթերում