Տարոն վարդապետ Գուլիկյանն ու Ներսես քահանա Խանանյանը մասնակցել են թանգարանի բացմանը
30 Հուլիսի 2024, 17:25
Ղրիմի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Սուրբ Խաչ վանքի վանահայր Տարոն վարդապետ Գուլիկյանը և Սիմֆերոպոլ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու վանահայր Ներսես քահանա Խանանյանը մասնակցել են «Նոր Խերսոնես» թանգարանային համալիրի բացմանը: Այս մասին հայտնում է «Մոսկվայի հայկական եկեղեցի» տելեգրամյան ալիքը։
Ըստ աղբյուրի՝ Վլադիմիր եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ։
Պատարագի ավարտին Տարոն վարդապետ Գուլիկյանը հանդիպել է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովի հետ և ՀԱԵ Ղրիմի թեմի անունից շնորհավորանքներ փոխանցել Ռուսաստանի Մկրտության տոնի առթիվ։