Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը վերակազմակերպվել է՝ միանալով Հայաստանի ազգային պատկերասրահին
05 Հոկտեմբերի 2025, 16:12
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը» վերակազմակերպել և միացնել Հայաստանի ազգային պատկերասրահին։
Թանգարանը նպատակ ունի ներկայացնել խորհրդային ու միջազգային սոցիալիստական մշակույթի ձևավորման առանցքային փուլերը՝ համադրելով դրանք ժամանակակից դիտանկյունից։
Թանգարանում պահվում է 886 առարկա։