«Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Գյումրին տոնել է քաղաքի օրը
05 Հոկտեմբերի 2025, 13:45
Երեկ՝ հոկտեմեբրի 4-ին, Գյումրին տոնել է քաղաքի օրը։
Տոնական միջոցառումը կազմակերպել է «Մեր ձևով» ժողովրդական շարժումը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Օրվա առթիվ ելույթ են ունեցել հայտնի կատարողներ Gata Band-ը, Սոֆի Մխեյանը, Սևակ Ամրոյանը, Էռնեստ Հովհաննիսյանը, D’Litte-ը և Աբրահամ Ռուսոն։
Ներկաների խոսքով՝ օրն իսկապես տոն է դարձել գյումրեցիների համար։ Նշում են՝ շնորհակալ են և՛ քաղաքապետին, և՛ կազմակերպիչներին։
Ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքի օրվա առթիվ չի շնորհավորել գյումրեցիներին։
Մանրամասները՝ տեսանյութում։