«Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Տաշիր համայնքում

25 Սեպտեմբերի 2023, 16:46

Քաղաքականություն

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Լոռու մարզի Տաշիր համայնքում:

«Հաշվի առնելով բազմահազարանոց արցախահայությանը օժանդակելու, ժամանակավոր կացարան տրամադրելու ու օժանդակելու անհրաժեշտությունը, ընկերությունը կանի հնարավորինս մեր հայրենակիցներին աջակցելու համար», — հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից: