«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

18 Հուլիսի 2025, 14:53

Քաղաքականություն

«Տաշիր» hիմնադրամը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել 01.07.2025թ. Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում տեղակայված և սեփականության իրավունքով «Դալմա Ինվեստ» ՍՊ ընկերությանը պատկանող «Դալմա Գարդեն Մոլ» զվարճա-առևտրային համալիրի արտաքին պատին տեղադրված թվով 6 հատ պաստառների ապամոնտաժման, մասնավորապես, պաստառները տեղադրման վայրից հանելու /պոկելու/, պատասխանողի տիրապետման տակ գտնվող տրանսպորտային միջոցում տեղադրելու և հեռացնելու գործողությունները և վերացնել հետևանքները: Այս մասին հայտնում է DataLex-ը:

Դատարանը գործը ստացել է երեկ՝ հուլիսի 17-ին։ Նույն օրը գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին: