«Տաշիր» ընկերությունը շարունակում է հոգալ Արցախից տեղահանվածների հոգսերը
06 Հոկտեմբերի 2023, 18:08
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» բարեգործական հիմնադրամը արցախցիների կողքին կանգնելու մասին հայտարարել է սեպտեմբերի 25-ին՝ բռնագաղթից մեկ օր անց։
News.am-ը փորձել է ճշտել, թե ինչ տիպի աջակցության մասին է խոսքը։ Ըստ այդ լրատվամիջոցին հասած տեղեկությունների՝ այս պահի դրությամբ ընկերությունը տանիք է հատկացրել 750 ընտանիքի, աշխատանքներ են տարվում թիվը հասցնել 1500-ի։ Բացի այդ, ընտանիքներն ապահովվել են ապրելու համար անհրաժեշտ հնարավոր բոլոր պայմաններով։
«Մեր աղբյուրը, մոտավոր նկարագրեց, որ օգնության ծախսային մասը, օրինակ, 500 ընտանիքին հատկացվող ամսական բյուջեով կազմում է շուրջ 150 հազար դոլար:
Բարեգործական հիմնադրամը հոգում է նաև արցախցիների աշխատանքի տեղավորելու մասով՝ 250 անձի աշխատանք է ապահովվել «Տաշիր» խմբի կազմակերպություններում։
Ընկերությունը, ինչպես նշեցինք, մտադիր է ընդլայնել աջակցության շրջանակը»,- հայտնում է News.am-ը: