«Տասնամյակի լավագույն մարզիկ Արմեն-Սուպերմեն Պետրոսյան». ՌԴ թաիլանդական բռնցքամարտի ֆեդերացիան՝ հայ մարզիկի մասին
14 Հուլիսի 2023, 19:00
Կրասնոյարսկի երկրամասի թաիլանդական բռնցքամարտի ֆեդերացիան թաիլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և UFC մարտիկ Արմեն Պետրոսյանին ճանաչել է տասնամյակի լավագույն մարզիկ: Ռուսաստանի թաիլանդական բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ 31-ամյա Պետրոսյանը ստացել է «Տասնամյակի լավագույն մարզիկ Արմեն-Սուպերմեն Պետրոսյանն է» գրությամբ ցուցանակ:
Պետրոսյանը սկսել է մարզական կարիերան՝ ներկայացնելով Կրասնոյարսկի թաիլանդական բռնցքամարտի ֆեդերացիան։ Նա երեք անգամ դարձել է Ռուսաստանի Դաշնության առաջնության մրցանակակիր, իսկ 2015-ին Բանգկոկում դարձել է Մուայ Թայի աշխարհի չեմպիոն: