Տասնամյակներ տևած պատերազմից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր. Դոնալդ Թրամփ
12 Օգոստոսի 2025, 10:50
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը։
«Մեծ պատիվ էր լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր տասնամյակներ տևած պատերազմից և մահից հետո։ Նրանք երկու հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Նրանք հիմա իմ լավ ընկերներն են»,- գրել է Թրամփը։
